Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ժողվարչապետի շինծու տղամարդկությունը

Ժողվարչապետի շինծու տղամարդկությունը
15.03.2024 | 20:35

Կապիտուլյանտ Նիկոլի PR-ով զբաղվողները վերջերս որոշել էին հանրության անգրագետ և միամիտ մասսաներին համոզել, որ Նիկոլը տղամարդկության մարմնավորում է և իր արած չարագործություններից հետո առանց վախենալու իր Ալենի հետ հանգիստ և առանց մեծ թիկնազորի զբոսնում է Երևանի փողոցներո:

Այսօր այդ փուչիկը ևս մեկ անգամ պայթեց:

Կառավարության շենքից Երևան-Պլազա գնալու համար դիվահար Նիկոլ Անհողն իրեն շրջապատել է տասից ավելի թիկնապահներով:

Դե պարեկների, ԱԱԾ-ականների, ոստիկանների և այլոց մասին էլ չասեմ:

Հետաքրքիր է, իր «ժողի» նման «պեռաշկիկուկուռուզ» ուտող, հետույքը քորող, յուղոտ մազերով, քիթը փորփրող, բոլորի ներկայությամբ գխտացող, փնթի հանգնվող ժողվարչապետ Նիկոլն ումի՞ց է վախենում, որ իրեն այդ քանակությամբ թիկնապահներով է շրջապատում:

Նիկոլը նաև լավ կլինի իր «ժողին» և մեզ պարզաբանի, թե քանի միլիարդ դրամ է ծախսում մեր մուծված հարկերից իր թինկապահների վրա:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5510

Մեկնաբանություններ